Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կապված Խաղաղության խորհրդի կողմից ներկայացված՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանն ուղղված ծրագրի հետ, և անհրաժեշտ է համարում ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը՝ նախքան հաջորդ փուլին՝ անկլավի վերականգնմանը, անցնելը։

«Ես տարաձայնություններ ունեմ նախագահ Թրամփի հետ, և դրանք չեմ թաքցնում, կապված ՀԱՄԱՍ-ի հետ վերջերս ձեռք բերված համաձայնության հետ։ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվի, նախքան վերականգնման փուլին անցնելը»,- ասել է Նեթանյահուն, որի խոսքերը մեջբերում է «Al Jazeera»-ն։

Հեռուստաալիքը հավելում է, որ վարչապետը այս հայտարարություններն արել է Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպումից հետո։

76