Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկում է և մինչև սեպտեմբերի 28-ը կընթանա շախմատի համաշխարհային Օլիմպիադան, որտեղ Հայաստանը ներկայացված է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մրցաշարերում:
Տղամարդկանց 46-րդ համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականում կլինեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը։
Իսկ կանանց ընտրանու կազմում են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։
Անահիտ Մկրտչյանն առաջին անգամ կմասնակցի համաշխարհային Օլիմպիադային:
Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:
Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն: