Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է և հիմնական հարցերի վերաբերյալ վերջնական որոշում նա է կայացնում. հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Քանի որ ԱՄՆ-ն չի կարող որոշել մեր առաջնորդի գտնվելու վայրը, լուրեր է տարածում նրա առողջության մասին։ Սակայն մեր հեղափոխության առաջնորդը գերազանց ֆիզիկական վիճակում է և վերջնական որոշում կայացնողն է»,- նրա խոսքերը մեջբերել է ISNA-ն։

Փեզեշքիանը նաև կրկնել է, որ Թեհրանը միջուկային զենք մշակելու ծրագրեր չունի։ «Պնդումները, որ մենք միջուկային զենք ենք մշակում, սուտ են, ինչպես ԱՄՆ-ի մյուս բոլոր պնդումները»,- նշել է նախագահը։

Նա վստահեցրել է, որ Թեհրանը պատերազմ չի փնտրում Սաուդյան Արաբիայի հետ։ «Մեր տարածաշրջանի երկրները կարող են ապահովել անվտանգություն և տնտեսական զարգացում համագործակցության միջոցով»,- ասել է Փեզեշքիանը։

80