Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել է 5 մեքենա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 14-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 08։15-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Infiniti» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Mitsubishi» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
15 Սեպտեմբեր, 2026 12:16
159