Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է ամերիկյան տեխնոլոգիական ընկերության՝ NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգին, երբ վերջինս ելույթ էր ունենում Լոս Անջելեսում անցկացվող All-In գագաթնաժողովում, և հանդիսատեսի ներկայությամբ կատակել է։ Զրույցի այդ պահի տեսագրությունը KBS News-ը հրապարակել է իր YouTube-յան ալիքում։

Կադրերում երևում է, թե ինչպես ելույթի ընթացքում Հուանգի մոտ է շտապում օգնականը՝ հեռախոսը ձեռքին։ Ընկերության ղեկավարը պարզաբանում է, որ զանգը նախատեսված չէր, սակայն ինքը գիտի, թե ով է զանգահարողը։ Հուանգը զրուցակցին ասում է, որ այս պահին բեմում է՝ մոտ երկու հարյուր հանդիսատեսի առջև, այնուհետև փորձում է հասկանալ, թե ինչպես միացնել բարձրախոսային ռեժիմը։ Մի քանի վայրկյան անց հեռախոսին մոտեցնում են խոսափողը, և հանդիսատեսը լսում է Թրամփի ձայնը։

Թրամփը այդ պահին կատակով ասում է, որ Հուանգը կարող է ստեղծել աշխարհի ամենաբարդ համակարգչային չիպը, որը ոչ ոք չի կարողանա կրկնօրինակել տասը տարվա ընթացքում․ «Բայց նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես ասածս հնչեցնել բարձրախոսով»։

Այնուհետև նա անցնում է անվտանգության սպառնալիքի պատճառով արհեստական բանականության (ԱԲ) սահմանափակման թեմային։

 

 

80