Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի սպառազինությունների կուտակումը և տիեզերքում ռազմական գործողությունների նախապատրաստումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
Երկուշաբթի օրը ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մայնկեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ունի ուղեծրային զենք տիեզերքի վերահսկողության համար։
«Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին դադարեցնել իր սպառազինությունների կուտակումը, տիեզերքում ռազմական գործողությունների նախապատրաստումը և պահպանել գլոբալ ռազմավարական կայունությունը կոնկրետ գործողությունների միջոցով»,- ասել է դիվանագետը։
Գուո Ցզյակունը նշել է, որ Չինաստանը պաշտպանում է տիեզերքի խաղաղ օգտագործման մոտեցումը և դեմ է դրա ռազմականացմանը և մարտադաշտի ու սպառազինությունների մրցավազքի վերածվելուն։