Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսման մասին հաղորդագրությունների ֆոնին Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների ծավալը շարունակում է մնալ նվազագույն մակարդակում։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով «Kpler» վերլուծական ընկերության տվյալներին։

Վերլուծաբանների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում նեղուցով անցել է ընդամենը երեք նավթատար և երեք բալքեր (չոր բեռներ փոխադրող նավ)։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO) ավելի վաղ հայտնել էր, որ Օմանի ափերի մոտ մեկ բեռնատար նավ ենթարկվել է գնդակոծության։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն օգոստոսի 4-ին։

96