Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին լրագրողներին հայտարարել է իր ինքնաթիռում:

Թրամփը շեշտել է, որ Հորմուզի նեղուցի առնչությամբ արդեն իսկ համաձայնություններ կան, և որ դրան կհաջորդի Իրանի միջուկային ծրագրի կամ ապամիջուկայնացման մասին համաձայնագիր:

Օգոստոսի 2-ին իրանական «Fars» լրատվական գործակալությունը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության չեն եկել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ:

Վաշինգտոնը մտադիր էր օգոստոսի 1-2-ը լայնածավալ հարձակում իրականացնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա:

68