Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանական «Handelsblatt» թերթը, հղում անելով Վաշինգտոնի աղբյուրներին, հաղորդում է, որ Միացյալ Նահանգները կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի։

«Արդեն հայտարարված ծրագրերից բացի, ԱՄՆ կառավարությունը կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ Եվրոպայում իր ռազմական ներկայության վերակազմակերպման շրջանակներում»,- նշվում է հոդվածում։

Հրապարակումը հավելում է, որ Վաշինգտոնը այս արդյունքը դիտարկում է որպես «պատժիչ ազդանշան» Մադրիդի համար, որը հրաժարվել է թույլատրել ԱՄՆ զինվորականներին օգտագործել համատեղ ռազմական բազաները Իրանի դեմ հարվածների համար։ Հոդվածում նշվում է, որ որոշումը կարող է ուժի մեջ մտնել Գերմանիայից 5000 զինվորականի հայտարարված դուրսբերման հետ մեկտեղ։

86