Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթվա սկզբին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Իրանի նկատմամբ շրջափակում սահմանելու հնարավորությունը ոչ միայն ծովային, այլև ցամաքային սահմանների միջոցով։ Այդ մասին հայտնում է «The Telegraph» թերթը՝ հղում անելով անանուն իսրայելական աղբյուրին։

«Իսկ եթե պարզապես փակե՞լ ցամաքային սահմանը։ Ենթադրենք՝ Իրանը չկարողանա ոչինչ ներմուծել և ոչինչ արտահանել։ Այդ դեպքում ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,- ասել է անանուն բարձրաստիճան պաշտոնյան։

Պարբերականը նշում է, որ թեև Թել Ավիվը և Վաշինգտոնը կարող էին հարվածներ հասցնել սահմանային հիմնական անցակետերին, Իրանի տարածքի մեծության և հարևան երկրների թվի պատճառով նման շրջափակումը գործնականում անհնար է իրականացնել։

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են նաև Իրանի վրա ճնշում գործադրելու այլ եղանակներ, այդ թվում՝ «կինետիկ» և «ոչ կինետիկ» մեթոդներ։

225