Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Oգոստոսի 3-ին Կոտայքի մարզի Պտղնիի ձորում՝ ռեստորանային համալիրի հարևանությամբ, 900 մմ տրամագծով «Արզնի-2» ջրատարի սանիտարական գոտում, առանց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ համաձայնեցման, տնտեսվարողի կողմից տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացվել էին հողային աշխատանքներ՝ չպահպանելով խողովակաշարի անվտանգությունն ու պահպանությունն ապահովող պահանջները։

Ջրային կոմիտեի փոխանցմամբ՝ տնտեսվարողի ինքնագործունեության հետևանքով վնասվել են ջրատարի հենարանների հիմքերը, քանդվել է «Արզնի-2» ջրատարի հիմքը, ինչը հանգեցրել է մեծ քանակությամբ ջրի արտահոսքի։ Վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով էական ժամանակով դադարեցվել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը։

«Դեպքի առնչությամբ Ջրային կոմիտեում ստեղծվել է աշխատանքային խումբ, իրականացվել է ուսումնասիրություն և հարուցվել վարչական վարույթ։

Ջրային ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ջրատարների պահպանությունն ու անխափան շահագործումն ապահովելու նպատակով կոչ ենք անում տնտեսվարողներին խստագույնս պահպանել ջրատարների սանիտարական և պահպանության գոտիներում սահմանված պահանջները և ցանկացած աշխատանք իրականացնելուց առաջ այն համաձայնեցնել համապատասխան մարմինների և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

71