Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում օգոստոսի 14-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով լայնածավալ հեղեղումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել։

Ամենաշատը տուժել են Համիլթոն շրջանը և Ինդիանապոլիսի հյուսիսային արվարձանները։ Ուայթ գետի ջրի մակարդակը որոշ հատվածներում գերազանցել է ավելի քան 100 տարի առաջ սահմանված ռեկորդները։ Փրկարարները տասնյակ մարդկանց և նրանց ընտանի կենդանիներին են տարհանել ջրհեղեղի գոտիներից։

Նահանգապետ Մայք Բրաունը բնակիչներին կոչ է արել զգոն լինել և հեռու մնալ ջրհեղեղի ջրերից։ Տեղի իշխանությունները շարունակում են փրկարարական և վերականգնման աշխատանքները։

59