Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Հանրային հեռուստաընկերության Գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ուղեկցությամբ շրջել են Գորիսով և մասնակցել տեղական արտադրանքի տոնավաճառին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գորիսի ու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը:
Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երեկոյան սպասվում է սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որով էլ եզրափակվելու է «Ֆեստիվառի» գորիսյան երեկոն։

15 Օգոստոս, 2026 20:40
1161
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է
29 Օգոստոս, 2026 20:28
Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
20 Հոկտեմբեր, 2026 11:11
Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
12 Հոկտեմբեր, 2026 10:53
«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
09 Հոկտեմբեր, 2026 20:46