Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի և ԱՄՆ-ի միջև սկանդալ է ծագել պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունից հետո, որը նա արել է «14-րդ ալիքի» եթերում։ Կացը հայտարարել է, որ վերջին շաբաթներին Իսրայելի տարածքում գտնվող ռազմաբազաներից ամերիկյան ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանին։
Մինչ այդ նման տեղեկությունը գտնվում էր ռազմական գրաքննության ներքո և արգելված էր հրապարակել, քանի որ դրանց բացահայտումը կարող է վտանգել դաշնակիցների անվտանգությունը և, ամենակարևորը, Իսրայելը դարձնել Իրանի հնարավոր պատասխան հարվածի թիրախ։
Կացի հայտարարությունից հետո ռազմական գրաքննությունը ստիպված է եղել թույլատրել այդ տեղեկությունների հրապարակումը։ Սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն՝ պաշտպանության նախարարը չունի գաղտնի տեղեկատվությունը սեփական նախաձեռնությամբ հրապարակելու լիազորություն. այդ իրավասությունը պատկանում է վարչապետին կամ գլխավոր ռազմական գրաքննիչին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կացի հայտարարությունը լուրջ դժգոհություն է առաջացրել ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում (CENTCOM), հաղորդվում է նաև, որ ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ներողություն է խնդրել CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերից։