Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, նշել են, որ ջրահեղձ եղած տղամարդը, ըստ իրենց, նախքան ջրահեղձ լինելը, փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 քաղաքացիների։
20 Օգոստոս, 2026 15:23
65