Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը մերժել է Օմանի առաջարկը՝ հավասարապես բաշխել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը. հաղորդում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Ըստ «Journal»-ի՝ Օմանը առաջարկել է ժամանակավոր ծրագիր՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասարապես վերահսկողություն հաստատելու համար, սակայն Թեհրանը պահանջել է, որ ինքը վերահսկի ջրային ուղու առյուծի բաժինը, որը կարևոր է համաշխարհային նավթի մատակարարումների համար։

Այսպիսով, նշում է հրատարակությունը, Թեհրանը վտանգել է Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դադարեցնելու բանակցությունների արագ վերսկսման հույսերը։

Իր հերթին, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին թերթին ասել է, որ Թեհրանը չի համաձայնի Վաշինգտոնի հետ բանակցությունների հաջորդ փուլին, եթե Օմանը չաջակցի Իրանի առաջարկին՝ իրեն տրամադրել նեղուցի մեծ մասի վերահսկողությունը։

Նրա խոսքով՝ Օմանի ծրագիրը «չի լուծում Իրանի անվտանգության խնդիրները»։

75