Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն անդրադարձել է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով՝ նույնիսկ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ բանակցությունների հաջող ավարտի դեպքում պահպանվում են իրավիճակի հետագա վատթարացման և լարվածության սրման ռիսկերը։

«Պահպանվում են իրավիճակի հետագա վատթարացման և լարվածության սրման ռիսկերը նույնիսկ այն դեպքում, եթե հաջողությամբ ավարտվեն Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի շուրջ բանակցությունները»,- ասել է նա։

Ռյաբկովը շեշտել է, որ առկա հակասությունների ռազմական լուծում գոյություն չունի։

«Համոզված ենք, որ կողմերի առկա հակասությունների ռազմական լուծում գոյություն չունի, կարգավորումը հնարավոր է բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը։

102