Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Արաբյանը, որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ, մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կողմից ի պատիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին տեղեկացնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

 

Ընդունելության ընթացքում հյուպատոս Արաբյանը կարճատև զրույց է ունեցել խոսնակ Ջոնսոնի և կոնգրեսական Համադեի հետ։ Զրույցի ընթացքում կարևորվել են Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովին հաջորդած ձեռքբերումները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ամրապնդման գործում։

 

Հյուպատոսը նաև փոխանցել է դեսպան Նարեկ Մկրտչյանի շնորհակալությունը՝ դեսպանությանը ընդունելությանը մասնակից դարձնելու համար:

 

131