Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 5-ին՝ ժամը 20։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում ծառը կողաշրջվել է ավտոմեքենայի վրա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ ծառն ընկել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրա։

 

Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից և բացել հետիոտնային ճանապարհը։

 

Օգոստոսի 5-ին՝ ժամը 23։04-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի 25 հասցեում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա։

 

Հրշեջ-փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից, մասնատել և տեղափոխել այն երթևեկելի գոտուց։

93