Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական կայքից հեռացրել է վերջին 25 տարիների ընթացքում հիմնական սպառազինության համակարգերի փորձարկումների ընթացքի վերաբերյալ զեկույցները։ Այս մասին հաղորդում է «Bloomberg» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ գերատեսչությունը դա արել է հուլիսի 30-ին՝ առանց այդ քայլը հրապարակայնորեն նախապես հայտարարելու։ Համապատասխան հանձնարարականը տվել է նախարարության սպառազինության փորձարկումների բյուրոյի ղեկավար Էմի Հենինգերը։

Չորեքշաբթի նախարարությունը հայտնել է, որ դա եղել է «կանխարգելիչ միջոցառում, որն ընդունվել է ԱՄՆ-ի օպերացիոն մարտական պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով»։

Պենտագոնում մտավախություն ունեն, որ թշնամաբար տրամադրված օտարերկրյա ուժերը կարող են օգտագործել արհեստական բանականությունը կամ այլ առաջադեմ գործիքներ՝ «ցրված, ոչ գաղտնի տվյալները ԱՄՆ-ի կարևոր ենթակառուցվածքների և պաշտպանական հնարավորությունների խոցելիությունների բարձր մանրամասնությամբ նկարագրությունների վերածելու համար»։

 

64