Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի և Իրանի զինված հակամարտությունը կարող է տևել ևս կես տարի: Այսպիսի կարծիք է հայտնել Պենտագոնի նախկին ղեկավար (2011-2013թթ.) և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն (2009-2011թթ.) Լեոն Պանետան բրիտանական «The Guardian» թերթին տված հարցազրույցում:
«Շատ քիչ հասանելի եղանակներ կան այս պատերազմին վերջ տալու համար»,- հայտարարել է նա:
Պանետայի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռիսկի է դիմում՝ ներքաշվելու Մերձավոր Արևելքում «հավերժական պատերազմի» մեջ: Նա մտավախություն ունի, որ Վաշինգտոնը գնում է դեպի «հերթական անհաջող պատերազմը»՝ նման նրանց, որոնք մղվում էին Իրաքում և Աֆղանստանում:
Պենտագոնի նախկին ղեկավարը կարծում է, որ Թրամփն «ինքն իրեն անելանելի դրության մեջ է գցել»։