Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման հարցը քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ Ջուլիետա Ազարյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է․
«Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը։
Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։ Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»։
28 Սեպտեմբեր, 2026 19:51
668
Գումարները, որոնք ուղղում ենք համատիրություններին՝ նպատակայի՞ն են ծախսվում․ Ազարյանը դիմում է քաղաքացիներին
19 Հոկտեմբեր, 2026 20:20
Ընդդիմության հերթական պոպուլիստական ներկայացումը տապալվեց․ Ջուլիետա Ազարյան
12 Հոկտեմբեր, 2026 20:34
Երևանի խնդիրները մենք լուծում ենք և կլուծենք աշխատանքով՝ ոչ թե ԱԺ ամբիոնից «ճգնաժամեր հորինելով․ Ջուլիետա Ազարյան
06 Հոկտեմբեր, 2026 19:41
Բա էլ ինչի՞ եք իրազեկում, եթե հանրաքվե չի լինի. Ղազարյանը՝ ընդդիմության ակցիայի պարադոքսի մասին
08 Նոյեմբեր, 2026 23:46
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում տնօրենին. Ազարյան
08 Նոյեմբեր, 2026 15:37
Հայկ Ղազարյանը Դուշանբեում հաղթել է Էլդար Մունապովին
31 Հոկտեմբեր, 2026 15:09