Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին ելույթ է ունեցել՝ նվիրված «Սրբազան պաշտպանության» շաբաթվան։

Խամենեին անդրադարձել է Իրանից հարավ ընկած ջրերում ԱՄՆ-ի և այլ օտարերկրյա ուժերի գործունեությանը։

Նա նշել է, որ Իրանից հարավ գտնվող ջրերը նախկինում եղել են «թշնամական ուժերի համար խաղահրապարակ»։

Խամենեին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պաշտպանող ուժերի հարվածներից հետո օտարերկրյա ուժերն այլևս չեն համարձակվում առաջ շարժվել Արաբական ծովից այն կողմ։

«Ամեն անգամ, երբ նրանք նման ռիսկի են դիմել, իրենք են կորուստներ կրել։ Շուտով կգա այն օրը, երբ Արաբական ծովը նույնպես կմաքրվի նրանցից»,- նշել է գերագույն առաջնորդը։

Նա նաև հայտարարել է, որ ոմանք այսօր Իրանն անվանում են «աշխարհի չորրորդ գերտերություն»։

«Իհարկե, նրանք դա ասում են՝ հիմնվելով աշխարհիկ հաշվարկների վրա։ Սակայն աստվածային հաշվարկներով մենք համարվում ենք աշխարհի առաջատար տերությունը»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։

88