Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը կեղծիք է անվանել «The New York Times» թերթի հրապարակումը, ըստ որի՝ ռազմական գերատեսչությունն իբր իր կայքում նվազեցրել էր Իրանում ամերիկացի զինծառայողների կորուստների վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ այդ նյութը բնութագրելով որպես «կեղծ լուրերի ամենավատ օրինակներից մեկը»։

Հինգշաբթի օրը «The New York Times»-ը հաղորդել էր, որ Պենտագոնի կայքում նշված՝ Իրանում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հանկարծակի նվազել է։ Պարբերականի պնդմամբ՝ երեք ռազմական պաշտոնյաներ և Պենտագոնի ներկայացուցիչը տեղի ունեցածի վերաբերյալ տվել են միմյանց հակասող բացատրություններ։

«Սա կեղծ լուրերի լրատվամիջոցների կողմից ոչ մի տեղից ստեր տարածելու վատագույն օրինակներից մեկն է՝ ամերիկացի ժողովրդի շրջանում տագնապ առաջացնելու համար»,- գրել է Փարնելը սոցիալական ցանցերում։

157