Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպիտակ տան բարձրաստիճան խորհրդականները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնավոր զրույցում բարձրացրել են այն հարցը, որ Իրանի հետ պատերազմը կարող է ձգվել մինչև նրա նախագահության ավարտը՝ հնարավոր է՝ մինչև 2029 թվականի հունվարը։ Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ պաշտոնյաներ զգուշացրել են Թրամփին, որ Թեհրանն ի վիճակի է շարունակել դիմադրել ամերիկյան ճնշմանն ու ծովային շրջափակմանը։

Խորհրդականների մտահոգությունները պայմանավորված են այն մտավախությամբ, որ երկարատև հակամարտությունը կսպառի ԱՄՆ-ի ռազմական ռեսուրսները և երկարաժամկետ խափանումներ կառաջացնի նավթի համաշխարհային շուկայում՝ 2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ։ 

243