Քաջարանում բեռնատար է կողաշրջվել․ փրկարարները վարորդի դին դուրս են բերել արգելափակումից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։59-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքում գտնվող հանքի տարածքում բեռնատար է կողաշրջվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BelAZ» մակնիշի բեռնատարը ճանապարհի ոլորաններից մոտ 70 մետր ցած է գլորվել և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել արգելափակումից։
30 Օգոստոս, 2026 21:27
538
Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան
30 Օգոստոս, 2026 10:48
Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳՆ
29 Օգոստոս, 2026 19:39
Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար
28 Օգոստոս, 2026 22:28