Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան

Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ:

Տուժածներ չկան:

ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջոցառումներով հայտնաբերվել է ատրճանակ, որն, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիքն է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

86