Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նեպալում և Տիբեթում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները ավերիչ հեղեղից հետո, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 750-ի։ Ավելի քան 3 հազար մարդ շարունակում է անհետ կորած համարվել։
Իշխանությունները փրկարարական խմբերին զգուշացնում են ջրի մակարդակի հետագա բարձրացման վտանգի մասին, ինչը կարող է բարդացնել որոնողափրկարարական աշխատանքները։
Չինաստանի իշխանությունները կիրակի հայտնել են Տիբեթում 16 զոհի և 546 անհետ կորածի մասին։ Նրանցից 261-ը օտարերկրյա քաղաքացիներ են։ Չինաստանի պետական հեռուստաընկերության տվյալներով՝ անհետ կորածների թվում են 104 Նեպալի, 49 Հնդկաստանի, 33 Լատվիայի, 18 ԱՄՆ-ի և 15 Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։
Նեպալի իշխանությունների տվյալներով՝ երկրում զոհվել է 734 մարդ, իսկ 2,498-ը շարունակում են անհետ կորած մնալ։
Միևնույն ժամանակ, Նեպալում փրկարարներին հաջողվել է աղետի գոտուց դուրս բերել ավելի քան 3,700 մարդու։