Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում Վրաստան-Մոսկվա երթուղու ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 38-ը՝ տուժել։

Նախնական տվյալներով՝ «Setra» ավտոբուսի վարորդը գերազանցել է արագությունը և բախվել «ԿամԱԶ» բեռնատարին, ինչից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել առվի մեջ։

Տուժածների թվում 10 երեխա կա։ Նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 43 մարդ։

Դեպքի առթիվ տարածաշրջանի դատախազությունը ստուգում է իրականացնում։

280