Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները բնութագրվում են դաշնակցային համագործակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա հայտարարել է, որ Բաքուն և Մոսկվան հաղթահարել են դժվարին ժամանակաշրջանը և լիովին կարգավորել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը։

«Մենք վերջին շրջանում դժվարությունների ենք հանդիպել երկկողմ հարաբերություններում։ Գոհունակությամբ ցանկանում ենք նշել, որ մենք՝ մեր երկու երկրները, կարողացել ենք հաղթահարել այս դժվարին փուլը և լիովին կարգավորել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրը»,- ասել է նա։

185