
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 165-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 92, փլուզման, բնական հրդեհի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, մերկասառույցի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 8, օձի նկատման, որոնողափրկարարական՝ 3-ական, թունավորման՝ 7, կեղծ ահազանգի՝ 3, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 144, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 13, 63 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 36 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 59 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 82, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ: