Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանն ու դրա հնարավոր ազդեցությանն այլ երկրների հետ հարաբերությունների վրա։

«Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն՝ լինի դա Ռուսաստանը, թե Մադագասկարը։ Եվ մենք այսպիսի հարցեր առաջանալու դեպքում բացատրում ենք բոլոր գործընկերներին՝ այնպես, ինչպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երբեք թույլ չենք տա, որ ուղղված լինեն որևէ այլ երրորդ երկրի դեմ»,-ընդգծել է Միրզոյանը։

Խոսելով Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին՝ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորություններով նպաստել երկու այլ՝ թեկուզ և հակադիր դիրքորոշում և դիրքավորում ունեցող գործընկերների միջև հարաբերությունների նորմալացմանը։

258