Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դատարանի վճռով անվավեր են ճանաչվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ 2 հողամասերի վարձակալության պայմանագրերը: Այդ մասին սոցցանցում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ջերմուկ համայնքին են վերադարձվել 1,3930 հա մակերեսով, 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով և 0,2661 հա մակերեսով, 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2 հողամասերը»,- նշված է գրառման մեջ:

498