Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ քայլը» հիմնադրամը ապրիլի 27-ին հրավիրում է մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ` ինչպես» 2-րդ բանախոսությանը, որը կազմակերպում է «Իմ քայլը» հիմնադրամը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում։

«Մասնակցության համար խնդրում ենք լրացնել այս հայտը՝

https://forms.gle/BMjtVedAQcA7y15D7:

Վարչապետի մարտի 15-ի ելույթը մեծ արձագանք ստացավ, շատերին հետաքրքրեց այս նոր ձևաչափը, շարժմանը նախկինում չմիացած մարդիկ նույնպես ցանկացան մասնակցել։ Այդ իսկ պատճառով որոշեցինք այն հասանելի դարձնել ավելի լայն լսարանի համար։

Եթե ցանկանում եք դառնալ սովորելու ու սովորեցնելու հարթակի մասնակից, լսել և քննարկել գաղափարներ, որոնք կարող են փոխել ընկալումները, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

107