Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սլովակիայում ընթացող ըմշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ մրցումային վերջին օրը, գորգ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար կգոտեմարտի կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար։

Ալեքսանյանը պայքաը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության է հասել էստոնացի Ռիչարդ Կարելսոնի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին, որը ներկայացրել է Իտալիան: Կիսաեզրափակչում Ալեքսանյանը համառ պայքարում 1։2 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովից։

82 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի UWW դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Ալիևի հետ։ Հաղթանակի պարագայում Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Սամվելը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի շնորհիվ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է վաստակել։

386