Մբապեն խնդրել է գնել Սալիբայի տրանսֆերը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն տրանսֆերի խնդրանքով դիմել է «սերուցքայինների» ղեկավարությանը: Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Նշվում է, որ Մբապեն ցանկանում է թիմում տեսնել Վիլյամ Սալիբային: Նա խնդրել է «Ռեալի» ղեկավարությանը՝ բանակցություններ սկսել հայրենակցի տրանսֆերի շուրջ:
Նշենք, որ չի հաղորդվում, թե ինչ գումարի մասին կարող է խոսք գնալ Վիլյամին իսպանական գրանդ հրավիրելու համար։ Անգլիական աղբյուրները հաղորդում են, որ Սալիբան մտադիր չէ հեռանալ «Արսենալից» և ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ:
14 Ապրիլ, 2025 17:34
201