Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդուն մեկնաբանել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հավանական տեղափոխությունը մադրիդյան ակումբ։

«Ռեալը» միշտ պայմանագիր է կնքում աշխարհի լավագույն խաղացողների հետ։ Ակումբը երկար տարիներ պահպանել է այս փիլիսոփայությունը, և զարմանալի չէ, որ մենք դա տեսնում ենք հիմա:

Չգիտեմ, թե վերջում ինչ կլինի, բայց սա իսկական սերիալ է, որը երկար ձգձգվել է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Մբապեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

1349