Ռուբինյանն ու «Եվրանեսթ» ԽՎ համանախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարևորության մասին:
Կողմերն ընդգծել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հանդիպմանը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:
14 Ապրիլ, 2025 16:50
153