Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեց

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ:
Մայիսի 6-ին` ժամը 11:10-ին, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի կիսակառույց մի տանը հայտնաբերվել ու ձերբակալվել է սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 24-ամյա երիտասարդը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
07 Մայիս, 2025 16:33
203