

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի: Գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել, ցերեկային ժամերին կրակոցներ չեն լինում, իրանք հատուկ գիշերային ժամերին են» , - ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նա հերքեց, որ բնակիչները ցանկանում են լքել:
Անդրադառնալով հունիսի 6-ի տարածված տեղեկությանը, որ 2 անչափահաս բնակիչներ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում Ղուկասյանն ասաց, որ իր կարծիքով երիտաարդները սպասել են մութն ընկնի նոր վերադառնան. «Այն հատվածները, որտեղ իրենք մոլորված են եղել կապ չկա, ԱԱԾ-ն ծառայություն այդ հատվածում չի իրականացնում և նման դեպքերը հիմականում տեղի են ունենում այդ հատվածներում»:
Մանրամասները՝ տեսանյութում