
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գրող , սցենարիստ , պրոդյուսեր Հարություն Ղուկասյանը գրել է․
Տարիներ շարունակ զարմանում էի, թե ինչու համաշխարհային շոու բիզնեսի մեգա աստղերը ժամանում են Վրաստան, համերգներ տալիս, բայց, ոչ երբեք Հայաստան։ Թե վրացիք ավելի շատ փող ունեն,կամ չեն հասկանում, որ միլիոնավոր դոլարների հետ կապված հսկայական ծախս է… Բայց իրականությունը այլ է, նրանք պարզապես ավելի խելացի մոտեցում են ցուցաբերել եվ ցուցաբերում․․․
Հարցը ,երբեք միայն այս կամ այն հայտնի արտիստին հրավիրելը չէ։ Հարցը քո երկրի անունը աշխարհի մշակութային քարտեզի վրա նշելու մեջ է։ Վրացիք դա վաղուց են հասկացել եվ համաշխարհային մասշտաբի աստղերքի հրավերքը մեկանգամյա միջոցառում չէ, այլ որպես ռազմավարություն՝ աշխարհի ուշադրությունը գրավելու, զբոսաշրջությունը զարգացնելու, միջազգային կապերն ամրապնդելու ուղղությամբ։
Հիմա, երբ հայտարարվել է Ջենիֆեր Լոպեսի սպասվող համերգի մասին Երևանում, դարձյալ հնչում են դժգոհություններ, թե այդ գումարը կարելի էր այլ խնդիրների լուծման ուղղել։ Միգուցե արժե հարցին այլ կողմից նայել։
Սա պարզապես համերգ չէ։ Սա հնարավորություն է Հայաստան անունը հնչեցնելու միջազգային մեդիայում, ընդգծելու մեր տեղը մշակութային քարտեզի վրա և ցույց տալու, որ մեր երկիրն ապրում է ոչ միայն հիշողությամբ, այլ նաև ժամանակակից կյանքով։
Սա նաև մշակութային ազդանշան է աշխարհի համար։
Ջեյ Լոյի այցելությունից հետո Հայաստանը կարող է հայտնվել հարյուրավոր նոր թերթերում, բլոգերում, ինստագրամ էջերում, և ամենակարևորը,մարդկանց աշխարհագրական գիտակցության մեջ։
Այո, եվ այս այցը չպետք է լինի բացառություն։
Եթե ուզում ենք դուրս գալ անծանոթ, փոքրիկ երկրի ստվերից, պետք է դառնանք մշակութային հարթակ։
Իսկ դա նշանակում է, տարեկան առնվազն երկու կամ երեք մենահամերգ համաշխարհային աստղերի մասնակցությամբ։
Հակառակ դեպքում՝ կմնանք նույն մոռացված գետնանցումում։
Որպես օրինակ, Վրաստանում ելույթ ունեցած համաշխարհային աստղեր՝ վերջին 10 տարում (2015–2025)
• Christina Aguilera
• Justin Timberlake
• Elton John
• Aerosmith
• Scorpions
• Bruno Mars
• OneRepublic
• The Killers
• Robert Plant
• Jessie J
• Black Eyed Peas
• Tom Odell
• KALEO
• alt J
• Franz Ferdinand
• Björk
• Nile Rodgers & Chic
• Thirty Seconds to Mars
և ուրիշներ։
Հայաստանում ելույթ ունեցած համաշխարհային աստղեր՝ վերջին 10 տարում (2015–2025)
• System of a Down (2015) , հայ չլինեին, դա էլ չէր լինի
• Armin van Buuren (2019)
• Ջենիֆեր Լոպես (սպասվում է)
Մեկնաբանություններն ավելորդ են,իսկ մենք հինավուրց մտածելակերպից դուրս գալու խնդիր ունենք․