Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է անվանի մարզական լրագրողի՝ Վաշինգտոնի այցի վերաբերյալ հրապարակմանը։

«Հաճելիորեն զարմացա, երբ տեսա, որ անվանի մարզական լրագրողը անդրադարձել է մեր այցին Վաշինգտոն: Անչափ շնորհակալ եմ նրան այս հրապարակման համար»,- գրել է Հարությունյանը: 

Ավելի վաղ Բրայան Օլիվերը գրել էր.

«Որքան հաճելի է տեսնել ծանրամարտի ներկայացուցչի` համաշխարհային քաղաքականությունում մեծ աշխատանք կատարելիս: Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, ինչպես նաև ծանրամարտի ազգային ֆեդերացիայի նախագահը (և այժմ Հայաստանը, թերևս, Եվրոպայի ամենաուժեղ ազգն է ծանրամարտում): Նա այնտեղ էր, երբ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիր կնքվեց, որը վերջ դրեց (հուսով եմ) տասնամյակների հակամարտություններին և մահերին: Արայիկը լուսանկարվել է աշխարհի երկու առաջնորդների հետ. շնորհավորում եմ»:

716