Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել լրատվական դաշտում:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

 

«Դա անելու են հիմնականում այն մարդիկ, կայքերը ու ֆեյքերը, որոնց որևէ կանխատեսում նախկինում չի իրականացել: Դրանց բոլորին դուք արդեն լավ ճանաչում եք, հետևաբար այս ստատուսն էլ իզուր եմ գրում:

 

Չէ, իզուր չէ՝ սպասե՛ք բացառապես պաշտոնական տեղեկատվության և մեկնաբանությունների:

 

Հնարավորության դեպքում դրանք առաջիկայում կհայտնվեն ձեր տեսադաշտում՝ կայքերում, սոցցանցերում և այլն:

 

Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու»,- գրել է Հարությունյանը:

220