Վանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 8-ին` ժամը 03։00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 03։37-ին։ Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 25 քմ, մեկ դուռ և մեկ սեղան։
08 Օգոստոս, 2025 10:20
98