Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 7-8-ը:

 

Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 12-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 3 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենք կրելու։

Բացահայտվել են նաև կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, ինքնիրավչության, ալիմենտ վճարելուց խուսափելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է

▪️անձնական ունեցվածքի գողության` 3 դեպք,

▪️գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք։

 

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։

 

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն

 

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

93