
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականները հոկտեմբերի 10-ին «Վոլգոգրադ Արենա» մարզադաշտում ընկերական խաղ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իրանի հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը: Իրանցիները հանդես են եկել աշխարհի վերջին երկու առաջնություններում և որակավորվել 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում
2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը ռուսական ակումբներին և հավաքականներին հեռացրել էին միջազգային մրցաշարերի մասնակցությունից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ռուսները 35-րդ տեղում են: