Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքիչից վերցրել են գումար և հեռախոսը։

Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետևողական միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Շևչենկոյի փողոցի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Հուլիսի 30-ին նրա նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 2-ին երիտասարդը ներկայացավ Երևան քաղաքի վարչություն, ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

84