Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 5-ին՝ ժամը 00։36-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։

 

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին:

 

Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 50 քմ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն:

90