
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի էլեկտրական ցանցերում (ՀԷՑ) մեկնարկել են նոր՝ թափանցիկ գնման գործընթացներ։ Մեկնարկելուն զուգահեռ՝ արդեն երեք օրվա ընթացքում 26 ընկերություն դիմել է մասնակցելու միայն գնման նախորդող գնանշման և գնահարցման փուլերին։ Դրանցից 14-ը՝ նախագծային ծառայությունների, իսկ 12-ը՝ մալուխների ձեռքբերման գործընթացներին մասնակցելու նպատակով։
Սամվել Կարապետյանի կառավարման օրոք ՀԷՑ-ի տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի գնումներում ներգրավված էին բացառապես նրա մտերիմ շրջապատի ներկայացուցիչները։ Գնումներն իրականացվել են ուռճացված գներով՝ հսկայական վնաս հասցնելով ընկերությանը և հանրային շահին։
Ռոմանոս Պետրոսյանը, ստանձնելով ղեկավարումը, կասեցրել է բոլոր նախորդ գնումների գործընթացները։ Դրա շնորհիվ ՀԷՑ-ը կխնայի տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք նախկինում հոսում էին օլիգարխիկ համակարգի գրպանները։ Այս քայլը ոչ միայն կանխել է ֆինանսական չարաշահումները, այլև հնարավորություն է ստեղծել արդար մրցակցության համար, որտեղ այլ մատակարարներ կարող են մատուցել նույն ծառայություններն ավելի մատչելի և արդյունավետ պայմաններով։