Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 3.1 կմ է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Այժմ շինհրապարակում կատարվում են հողային, մայթերի կառուցման, վաքերի տեղադրման աշխատանքներ։
Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
08 Օգոստոս, 2025 14:48
75